Իսրայելի ռազմաօդային ուժերը վերսկսել են Գազայի ուղղությամբ ավիահարվածները, հաղորդում է AP-ը՝ հղում կատարելով ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությանը:
«ՑԱՀԱԼ-ի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ»,- ասվում է Իսրայելի բանակի տարածած հայտարարության մեջ:
Հաղորդվում է նաև, որ իսրայելցի զինվորականները շրջափակել են պաղեստինյան Թուլքարմ քաղաքում գտնվող «Թաբեթ» հիվանդանոցը: