Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆինլանդիան չեղարկել է Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը

20:12, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ.
Ֆինլանդիան չեղարկել է Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը

Ֆինլանդիայի կառավարության արդարադատության փոխնախարար Միկո Պումալայնենն, ով իրավական գնահատական ​​է տվել Ռուսաստանի հետ սահմանի սահմանափակումները խստացնելու` կառավարության օրենսդրական առաջարկություններին, դադարեցրել է դրանք, երեքշաբթի հայտնել է երկրի խոշորագույն Helsingin Sanomat թերթը։
     «Արդարադատության փոխնախարարը որոշման նախագիծը (սահմանային սահմանափակումների մասին), հուշագրի նախագիծը և այսօր ներկայացված գաղտնի հուշագիրը գնահատել է օրինականության մոնիթորինգի տեսանկյունից: Պարզվել է, որ փաստաթղթերի հիման վրա չկան իրավական հիմքեր առաջարկվող բովանդակությամբ որոշման հետագա պատրաստման համար»,- ասվում է Պուումալայնենի հայտարարության մեջ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի հետ սահմանին տեղաշարժն էլ ավելի խստացնելու մասին կառավարության օրինագիծը բավարար երաշխիքներ չի տրամադրել առ այն, որ որոշումը կպահպանի սահմանադրությամբ, ԵՄ օրենսդրությամբ, ՄԻԵԴ-ով և մարդու իրավունքների այլ փաստաթղթերով երաշխավորված միջազգային պաշտպանության համար դիմելու իրական և արդյունավետ հնարավորությունը:

3765 | 0
Facebook