Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2023 թ.

Միջազգային

Էքստրեմալ եղանակ Բուլղարիայում. կան զոհեր

10:54, երկուշաբթի, 20 նոյեմբերի, 2023 թ.
Էքստրեմալ եղանակ Բուլղարիայում. կան զոհեր

Բուլղարիայում ուժեղ քամու, հորդառատ անձրևների և ձյան հետևանքով մի շարք քաղաքներ և գյուղեր լուրջ վնասներ են կրել, գրում է Euronews-ը:

Երկու մարդ է զոհվել:

Սևծովյան Վառնա քաղաքում կիրակի օրը մահացել է մի կին, որին հարվածել է ծառի ընկած ճյուղը:

Շաբաթ երեկոյան Սոֆիայում ծառն ընկել է մարդատար ավտոմեքենայի վրա: Վարորդը մահացել է, նրա կինը` հոսպիտալացվել:

Էքստրեմալ եղանակ Բուլղարիայում. կան զոհեր
| | |
4979 | 0
Facebook