Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամբողջ գործիքակազմն օգտագործում ենք՝ մեր հայրենակիցներին օր առաջ վերադարձնելու համար». փոխնախարար

14:48, հինգշաբթի, 09 նոյեմբերի, 2023 թ.
«Ամբողջ գործիքակազմն օգտագործում ենք՝ մեր հայրենակիցներին օր առաջ վերադարձնելու համար». փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը անդրադառնալով Բաքվի կողմից Արցախի նախկին նախագահների ու այլ անձանց՝ շինծու գործերով կալանավորումներին, ու պատասխանելով հարցին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նրանց շուտափույթ վերադարձն ապահովելու համար, ասել է. «Հայաստանի Հանրապետությունը և արտաքին գործերի նախարարությունը միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնում է այս խնդիրը։ Կան իրավական գործընթացներ նաև ՄԻԵԴ-ում: Մենք, ամբողջ գործիքակազմը, որը հասու է արտաքին գործերի նախարարությանը, օգտագործում ենք, որ օր առաջ մեր բոլոր հայրենակիցները, այդ թվում՝ նախկին պաշտոնյաները վերադառնան»:

1608 | 1
Facebook