Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նարեկ Մալյանի անունից գանգատ եմ ներկայացրել ՄԻԵԴ». փաստաբան

17:18, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2023 թ.
«Նարեկ Մալյանի անունից գանգատ եմ ներկայացրել ՄԻԵԴ». փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրել եմ գանգատ Նարեկ Մալյանի անունից, կապված 2019 թվականի մարտի 04-ին իր տան մոտ կատարված առևանգման փորձի քրեական գործի հետ: Հիշեցնեմ, որ Նարեկի վրա հարձակվել էին և փորձել առևանգել սորոսական Ռեստարտ կազմակերպության անդամները, ովքեր նպատակ էին հետապնդում վրեժխնդիր լինելու Մալյանից՝ նրանց հասցեին հնչեցված հայտարարությունների պատճառով: Հայտարարությունների հիմքում Ն.Մալյանը դրել էր այն հանգամանքը, որ կոնկրետ այդ սորոսական կառույցը ամեն ինչ անում էր Հայկական բանակը կազմաքանդելու համար: Ինչպես տեսանք, Ռեստարտը հաջողել է, իսկ Նարեկը հիմա կալանավայրում է: Հիշեցնեմ, որ սորոսականներին ապօրինաբար արդարացրել էր հետագայում ապօրինաբար պաշտոնից ազատված դատավոր Դավիթ Հարությունյանը»։

1257 | 0
Facebook