Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ-թուրքական սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար». Փաշինյան

12:06, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ.
«Հայ-թուրքական սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար». Փաշինյան

«Անդրադառնալով ՀՀ-Թուրքիա հարաբերություններին` ուզում են նաև հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է հետևյալին. ՀՀ-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար: Նաև պետք է ասեմ, որ սա իհարկե, բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մասնավորապես` մենք վերազինման, վերականգնման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և մենք, այս առումով, ըստ էության, արդեն պատրաստ ենք նման զարգացումների: Հույս ունենք` այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- այսօր 2024-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

«Հայ-թուրքական սահմանը կբացվի 3-րդ երկրների քաղաքացիների համար». Փաշինյան
4130 | 3
Facebook