Ամերիկացի դերասան, կատակերգու, գրող և պրոդյուսեր Մեթյու Փերիի վերջին գրառումը սոցկայքի իր էջում՝ 5 օր առաջ էր՝ կից լուսանկարով։

Մեթյու Փերիի վերջին գրառումը
Հիշեցնենք՝ «Ընկերները» սերիալի աստղին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տան լոգարանում։ Նախնական վարկածով՝ նա ջրահեղձ է եղել։ Դերասանի ընկերը Daily Mail-ի հետ զրույցում ասել է, որ բոլորը ցնցված են․ չեն կարողանում համակերպվել տեղի ունեցածի հետ։