Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կան հարցեր, որ արագ լուծումներ չունեն, սակայն արցախցին պետք է տեսնի, որ դրանք ծրագրվող և իրագործվող են». Տ. Աբրահամյան

09:30, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2023 թ.
«Կան հարցեր, որ արագ լուծումներ չունեն, սակայն արցախցին պետք է տեսնի, որ դրանք ծրագրվող և իրագործվող են». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախցիների` իրենց հայրենիքի հայաստանյան հատվածում ապրելու ու մտքներում բոլորիս նպատակը պահելու համար, պետք է արագ ու ամբողջությամբ ապահովել բոլոր հնարավորություններով` կրթականից, սոցիալական ապահովումից մինչև բնակավորման:
     Հասկանալի է, որ կան հարցեր, որ արագ լուծումներ չունեն, սակայն արցախցին պետք է տեսնի ու համոզված լինի, որ դրանք ծրագրվող և հեռանկարում իրագործվող են:
     Սկզբնական փուլում պետք է սոցիալական հրատապ ծրագրեր իրականացնել` աստիճանաբար դրանք վերածելով զարգացման և հնարավորությունների ստեղծման»:

2119 | 0
Facebook