Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՈՒԵՖԱ-ն հետաձգել է Եվրո-2024-ի Իսրայել-Շվեյցարիա հանդիպումը

17:00, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2023 թ.
ՈՒԵՖԱ-ն հետաձգել է Եվրո-2024-ի Իսրայել-Շվեյցարիա հանդիպումը

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշում է կայացրել հետաձգել Իսրայելում կայանալիք Եվրոպայի 2024թ. առաջնության որակավորման փուլի հանդիպումը՝ Իսրայելի թիմի և Շվեյցարիայի հավաքականի միջև, հաղորդում է ՈՒԵՖԱ‑ի մամուլի ծառայությունը: I խմբի հանդիպումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 12-ին։ Նախատեսված ամսաթվերին չեն կայանա նաև Իսրայել‑Էստոնիա և Իսրայել‑Գերմանիա հանդիպումները: Շաբաթ օրը ՈՒԵՖԱ-ն հետաձգել է նաև Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումները մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների համար:

Շաբաթ օրը Իսրայելի և Պաղեստինի միջև զինված հակամարտություն է սկսվել:

3753 | 0
Facebook