Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու առաջին նիստին

12:00, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2023 թ.
«Մայր Հայաստան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու առաջին նիստին

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հաղորդագրություն է տարածել. «Ոչ իշխանական դաշտում Երևանի քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես նախապես հայտարարել էր, չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին կայանալիք Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին։
     Դաշինքը կոչ է անում հակաիշխանական վարքագծի և հռետորաբանության միջոցով քվե ստացած և անցողիկ շեմը հաղթահարած ոչ իշխանական մյուս ուժերին ևս բոյկոտել նիստը՝ այդպիսով բացառելով ՔՊ վերարտադրությունը մայրաքաղաքում և նախադրյալներ ստեղծելով Երևանում նոր ընտրությունների անցկացման համար»։

3896 | 2
Facebook