Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թուրք երկրպագուները շշեր էին նետում մեր ֆուտբոլիստների ուղղությամբ

00:54, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2023 թ.
Թուրք երկրպագուները շշեր էին նետում մեր ֆուտբոլիստների ուղղությամբ

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Էսկիշեհիր քաղաքում հյուրընկալվել էր Թուրքիայի թիմին: Հանդիպումն աչքի ընկավ թուրք երկրպագուների ագրեսիվ վարքով, նրանք նախ հանդիպման մեկնարկին աղմուկ-աղաղակով, սուլոցներով խլացրեցին Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն, ապա ամբողջ հանդիպման ընթացքում շշեր էին նետում մեր ֆուտբոլիստների ուղղությամբ: Այդպիսի մի դրվագում, երբ մեր ֆուտբոլիստի ուղղությամբ շուրջ տասնյակ շշեր նետվեցին, իսկ թուրք մրցակիցը նրանից պահանջում էր արագ գնդակը դաշտ նետել, մրցավարն անհամբեր թուրքին պատժեց դեղին քարտով:

12728 | 1
Facebook