Խնդրում ենք սպասել...

Համացանց

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

17:36, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ.
Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գագիկ Ծառուկյանը Լևոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:
     Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:
     Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը»։

4032 | 0
Facebook