Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանն առաջին ոսկե մեդալակիրն ունի գրեփլինգի աշխարհի առաջնությունում

15:42, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ.
Հայաստանն առաջին ոսկե մեդալակիրն ունի գրեփլինգի աշխարհի առաջնությունում

Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի Մ20 առաջնության Gi մրցաձևում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Սպարտակ Միքայելյանը։

Տեղեկանում ենք Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

Հովհաննես Հովհաննիսյանը նույն մրցաձևում դարձել է արծաթե, իսկ Տիգրան Ղազախյանը՝ բրոնզե մեդալակիր:
     Ի դեպ, Սպարտակ Միքայելյանը դարձել է հայկական գրեփլինգի պատմության մեջ առաջին ոսկե մեդալակիրն աշխարհի առաջնությունում:

3639 | 1
Facebook