Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ծնվել է Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի երկրորդ դուստրը

12:00, չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ.
Ծնվել է Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի երկրորդ դուստրը

Ամերիկահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը և աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը երկրորդ անգամ ծնողներ են դարձել, ծնվել է նրանց դուստրը։ Ալեքսիս Օհանյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել ու գրել. «Բարի գալուստ, Ադիրա Ռիվեր Օհանյան։ Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր տունը միավորվել է սիրով. երջանիկ և առողջ նորածին աղջիկ և երջանիկ ու առողջ մայրիկ: Երախտագիտության զգացում ունեմ։ Սերենա Ուիլյա՛մս, դու հիմա ինձ տվեցիր ևս մեկ անզուգական նվեր»,–գրել է Օհանյանը։

7737 | 1
Facebook