Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «գազելներ» չեն լինի․ վերջինը Ավինյանն է վարել

21:24, ուրբաթ, 11 օգոստոսի, 2023 թ.
Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «գազելներ» չեն լինի․ վերջինը Ավինյանն է վարել

Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «ԳԱԶել»-ներ չեն լինի: Միկրոավտոբուսային թիվ 70 երթուղու վերջին «ԳԱԶել»-ը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Թիվ 70 և 26 երթուղիներն այսուհետ կշահագործվեն MAN մակնիշի հարմարավետ ավտոբուսներով՝ 36 համարի ներքո, ուղեգիծը՝ ՀԱԹ-Նոր Նորքի 9-րդ զանգված:

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմ է փոխարինվել ավտոբուսներով:

6927 | 0
Facebook