Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեայի նախագահը ժամանել է Ուկրաինա

18:12, շաբաթ, 15 հուլիսի, 2023 թ.
Հարավային Կորեայի նախագահը ժամանել է Ուկրաինա

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Լեհաստան կատարած այցից հետո ժամանել է Ուկրաինա։ Սա Հարավային Կորեայի առաջնորդի առաջին այցն է երկիր 2022 թվականի ընտրություններում հաղթելուց հետո։ Այն, որ Հարավային Կորեայի նախագահը գալու է Ուկրաինա, նախապես չէր հաղորդվել։

Մամուլի հաղորդագրության համաձայն, Յուն Սեոկ Յոլը կնոջ հետ արդեն այցելել է Կիևի շրջանի Բուչա և Իրպեն։ Այս քաղաքներում ռուսական բռնազավթման ժամանակ գրանցվել են խաղաղ բնակիչների կոտորածների դեպքեր։

Ուղևորության ընթացքում Հարավային Կորեայի ղեկավարը նախատեսում է հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և ծաղկեպսակ դնել պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին։ Հարավային Կորեան հայտնի է որպես հրետանային արկերի համաշխարհային առաջատար արտադրողներից մեկը։ Այնուամենայնիվ, մինչ այժմ, ինչպես նշում է Reuters-ը, չնայած արևմտյան դաշնակիցների կոչերին՝ օգնել Ուկրաինային զինամթերքով, երկիրը փորձել է խուսափել հնարավոր հակամարտություններից Ռուսաստանի հետ, որտեղ գործում են բազմաթիվ հարավկորեական ընկերություններ, ինչպես նաև հաշվի է առնվում Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը ԿԺԴՀ-ի վրա:

Մինչ այժմ Սեուլը Կիևին տրամադրում էր միայն մարդասիրական և տնտեսական օգնություն։ Ապրիլին Յուն Սեոկ Յոլն ասել էր, որ Հարավային Կորեան կարող է վերանայել իր դիրքորոշումը Ուկրաինային զենք մատակարարելու հարցում երկրի խաղաղ բնակչության վրա լայնածավալ հարձակման դեպքում։ Նախագահը մայիսի սկզբին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Կիևին զենք մատակարարելու հնարավորության մասին հարցին պատասխանել էր, որ այդ տարբերակը դիտարկվում է։

5620 | 0
Facebook