Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Տիգրան Պետրոսյանը՝ Արցախից 20-30 հազար մարդու դուրս գալու լուրերի մասին

10:36, շաբաթ, 08 հուլիսի, 2023 թ.
Տիգրան Պետրոսյանը՝ Արցախից 20-30 հազար մարդու դուրս գալու լուրերի մասին

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն Արցախի Հանրայինի եթերում անդրադարձել է լուրերին, ըստ որի՝ Արցախից շատ մարդ է դուրս գալիս: «Տեսել եմ, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր խուճապ են տարածում՝ խոսելով 20-30 հազար մարդու դուրս գալու մասին: Նման բան չկա, դա իրականությանը չի համապատասխանում: Բայց նաև ուզում եմ շեշտել, որ տոտալ բլոկադայի ու ռուս խաղաղապահների անգործության պարագայում մեծանում է հանրային դժգոհությունը, մարդիկ ասում են՝ արդյո՞ք հնարավորություն ենք ունենալու շարունակել այստեղ նորմալ ապրել»,- նշել է Պետրոսյանը:

Տիգրան Պետրոսյանը՝ Արցախից 20-30 հազար մարդու դուրս գալու լուրերի մասին
5517 | 1
Facebook