Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծառը բերք չի տալիս, ասում ա՝ պապս ա տնկել, ո՞նց հանեմ». Փաշինյան

12:00, հինգշաբթի, 06 հուլիսի, 2023 թ.
«Ծառը բերք չի տալիս, ասում ա՝ պապս ա տնկել, ո՞նց հանեմ». Փաշինյան

«ՀՀ-ում շատ եմ ճամփորդում ու չեմ վարանում երբեմն քաղաքացիների տնամերձ այգիները մտնել, զրուցել նրանց հետ: Շատ քիչ բացառություններով, տնամերձ հողակտորները քաղաքացիների բարեկեցության դրական ազդեցության շատ ցածր արդյունավետություն ունեն: Այդ այգիներում հիմնականում հին ծառեր են, ու այգիների մշակման ուղղությամբ մեծ աշխատանք չի արվում»,- «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» հարցի քննարկման ժամնանակ ասաց ՀՀ վարչապետը: «Ծառը բերք չի տալիս, բայց ասում են՝ պապս ա տնկել, ո՞նց ծառը հանեմ... Պետությունն առաջարկում է հին, ոչ բերքատու մշակաբույսերից ազատվել, կառավարությունը կաջակցի, որակյալ տնկիներ կտրամադրի»,- հավելեց Փաշինյանը:

6028 | 2
Facebook