Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիմորդները քննություն են հանձնում «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից

09:18, երեքշաբթի, 27 հունիսի, 2023 թ.
Դիմորդները քննություն են հանձնում «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից

Ավարտվում է միասնական քննությունների հիմնական փուլը. վերջին քննությունն է՝ «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից: ԳԹԿ խոսնակի հաղորդմամբ, կենտրոնները 17-ն են, 6-ը՝ Երևանում, 11-ը՝ մարզերում: Ընդհանուր առմամբ քննություն է հանձնելու 2273 դիմորդ, որից 1131-ը՝ «Ֆիզիկա», 142-ը՝ «Հայոց պատմություն»: Մարզերում քննություններին մասնակցելու է 1440 դիմորդ, նրանցից 700-ը «Ֆիզիկա» է հանձնելու, 740-ը՝ «Հայոց պատմություն»: Երևանում դիմորդների թիվը 833 է, նրանցից 431-ը «Ֆիզիկա» է հայտագրել, 402-ը՝ «Հայոց պատմություն»:

1859 | 0
Facebook