Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վաղն ավարտվում է միասնական քննությունների հիմնական փուլը

20:24, երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ.
Վաղն ավարտվում է միասնական քննությունների հիմնական փուլը

Վաղն ավարտվում է միասնական քննությունների հիմնական փուլը. վերջին քննությունն է՝ ֆիզիկա և հայոց պատմություն: Այս մասին հայտնում է ԳԹԿ-ն:

«Կենտրոնները 17-ն են՝ 6-ը Երևանում, 11-ը՝ մարզերում: Ընդհանուր առմամբ քննություն է հանձնելու 2273 դիմորդ, որից 1131-ը ֆիզիկա և 1142-ը՝ հայոց պատմություն: Մարզերում քննությունների մասնակցելու է 1440 դիմորդ, նրանցից 700-ը ֆիզիկա է հանձնելու, 740-ը՝ հայոց պատմություն: Երևանում դիմորդների թիվը 833 է, նրանցից 431-ը ֆիզիկա է հայտագրել, 402-ը՝ հայոց պատմություն: Երևանի քննական կենտրոններից 3-ում ֆիզիկա են հանձնելու, մյուս 3-ում՝ հայոց պատմություն.
     թիվ 11 հիմնական դպրոց, հայոց պատմություն, 121 հոգի, թիվ 189 ավագ դպրոց, հ. պ. ,141 հոգի,
     թիվ 190 ավագ դպրոց, հ.պ., 140 :
     Թիվ 14 հիմնական դպրոց, ֆիզիկա, 160 դիմորդ,
     թիվ 155 հիմնական դպրոց,ֆիզիկա, 151,
     թիվ 170 ավագ դպրոց, 120:
     Երկու առարկային էլ հատկացվում է 3-ական ժամ, ավարտից 2,5-3 ժամ հետո թեստերն ու ճիշտ պատասխանները կլինեն ԳԹԿ-ի atc.am կայքում, նաև ֆեյբուքյան էջում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

2201 | 0
Facebook