Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«2020թ. հոկտեմբերի 19-ին Փաշինյանն ասել է, որ մենք պարտվել ենք». Շարմազանով

15:12, ուրբաթ, 23 հունիսի, 2023 թ.
«2020թ. հոկտեմբերի 19-ին Փաշինյանն ասել է, որ մենք պարտվել ենք». Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, «5-րդ ալիք»-ի եթերում անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է. «2020թ. հոկտեմբերի 19-ին՝ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Փաշինյանն ասել է, որ մենք պարտվել ենք: Իրեն ուղիղ հարց են տվել՝ սա պարտությո՞ւն է, ասել է՝ այո՛: Ասել են՝ համամիտ չենք, ասել է՝ չորս օր առաջ ես էլ համամիտ չէի, բայց պետք է առերեսվել իրողության հետ. իրա պատասխանն ա: Հիմա, եթե Փաշինյանը այդ ժամանակ գիտեր, որ մենք պարտվել ենք, չկանգնեցնելով պատերազմը՝ դառնում է զոհերի ուղիղ մեղավորը»:

«2020թ. հոկտեմբերի 19-ին Փաշինյանն ասել է, որ մենք պարտվել ենք». Շարմազանով
4221 | 1
Facebook