Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ռուս խաղաղապահների գործունեությունը դատապարտելի է». Գեղամ Մանուկյան

12:18, շաբաթ, 17 հունիսի, 2023 թ.
«Ռուս խաղաղապահների գործունեությունը դատապարտելի է». Գեղամ Մանուկյան

«Ադրբեջանցիները փորձել են դրոշ տեղադրել ու ի պատիվ մեր սահմանապահների, չեն կարողացել: Իհարկե ռուս խաղաղապահների գործունեությունը դատապարտելի է»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպին:

Ավելի վաղ տեսանյութ էինք տարածել՝ ներկայացնելով՝ ինչպես են ռուսներն ու ադրբեջանցիները փորձում Ադրբեջանի դրոշը դնել Հայաստանի տարածքում:

Հարցին՝ ի վերջո տեղադրե՞լ են դրոշը, թե՞ ոչ, պատգամավորն ասել է՝ տեղեկությունները հակասական են:

«Ռուս խաղաղապահների գործունեությունը դատապարտելի է». Գեղամ Մանուկյան
5459 | 0
Facebook