Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հիշեք՝ ով է ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել, իշխանություն դառել». ԱԺ նախագահ

12:54, հինգշաբթի, 15 հունիսի, 2023 թ.
«Հիշեք՝ ով է ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել, իշխանություն դառել». ԱԺ նախագահ

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, երբ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում խոսեց նախկինում «բանակում եղած թալանի մասին»: Ալեքսանյանը նաև ասաց, որ մինչև ապրիլյան պատերազմը ԶՈՒ-ում 20-30-ականների KS19 հրանոթներ էին, 60-70 ականների «Զիլեր» էին տեղափոխում տղաներին: Տեղից արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը. «Դու էլ առանց մայկա-տռուսիկ էիր»: «Ես 2016-ին բանակում էի ու պիտի ասեմ, այո՛, ձեր ղեկավարած բանակը ինձ մայկա-տռուսիկ չէր տալիս»,- պատասխանեց ՔՊ-ականը: Սեյրան Օհանյանը զայրացավ: Ալեն Սիմոնյանը հորդորեց նիստը չվերածել բանավեճի. «Հիշեք՝ ով է ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել, իշխանություն դառել. ծակ կոշիկներով ու հայերեն չիմանալով: Կարամ ցուցակը ներկայացնել»,- ասաց ԱԺ նախագահը:

«Հիշեք՝ ով է ձերոնցից առանց մայկա-տռուսիկ եկել, իշխանություն դառել». ԱԺ նախագահ
4005 | 1
Facebook