Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Երևանի «Ուրարտուի» մարզիչը խոսել է ռուս և ուկրաինացի խաղացողների հարաբերությունների մասին

21:54, երկուշաբթի, 12 հունիսի, 2023 թ.
Երևանի «Ուրարտուի» մարզիչը խոսել է ռուս և ուկրաինացի խաղացողների հարաբերությունների մասին

Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, «Սպարտակի» նախկին խաղացող Դմիտրի Գունկոն պատասխանել է ուկրաինացի և ռուս ֆուտբոլիստների հարաբերությունների մասին հարցին։

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք թիմի ներսում, որոնք կախված չեն յուրաքանչյուր խաղացողի ազգությունից և քաղաքացիությունից: Դրանք ոչ միայն մասնագիտական ​​հարաբերություններ են, այլ նաև ձեր նշած երկրների խաղացողների միջև բարեկամության օրինակներ: Որևէ մեկին չվնասելու համար անուններ չեմ նշի. թիմում միջադեպեր չեն լինում: Ես ևս նույնպիսի հարաբերություններ ունեմ խաղացողների հետ։ Հակառակ դեպքում մենք երբեք չեմպիոն չէինք դառնա»,- Գունկոյի խոսքերն է փոխանցում Sport-Express-ը։

Այս մրցաշրջանում «Ուրարտուն» Գունկոյի գլխավորությամբ կարողացավ ոսկե մեդալ նվաճել Հայաստանի առաջնությունում։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Փյունիկը», լավագույն եռյակը եզրափակեց «Արարատ-Արմենիան»:

Հարկ է նշել, որ Գունկոն Հայաստանի առաջնությունում աշխատում է 2020 թվականից։ Մինչ այդ նա եղել է Մոսկվայի «Խիմկիի» և «Սպարտակի» մարզիչը։

5621 | 0
Facebook