Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վթարից տուժած երեխաներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է»․ Դավիթ Կարապետյան

12:00, երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ.
«Վթարից տուժած երեխաներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է»․ Դավիթ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը տեղեկացրել է, որ Աշտարակ-Գառնի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից անմիջապես հետո երեք երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վիրահատվելուց հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ»,- նշել է պաշտոնյան:

Ուղիղ միացում՝ քաղաքապետարանից
5357 | 0
Facebook