Խնդրում ենք սպասել...

Համացանց

14 երեխա սննդային թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել

12:24, ուրբաթ, 19 մայիսի, 2023 թ.
14 երեխա սննդային թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել

Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել:
     Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
     Հանգամանքները պարզվում են:
     Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

2456 | 0
Facebook