Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր

11:24, ուրբաթ, 12 մայիսի, 2023 թ.
«Մուրացան» հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը գրում է. «Երեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։ Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։
     Հիշեցնեմ, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր բերվել ծայրահեղ ծանր վիճակում, հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով»:

2875 | 0
Facebook