Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ԱՆ

11:24, հինգշաբթի, 11 մայիսի, 2023 թ.
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ. ԱՆ

Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
     Առողջապահության նախարարությունը դատապարտում է մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների և շտապօգնության մեքենայի թիրախավորման հերթական դեպքը:
     Նման դրսևորումները դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին, անգամ պատերազմի օրենքներին, և պետք է խստագույնս դատապարտվեն: Այս մաիսն հայտնում է ՀՀ ԱՆ-ը:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
7613 | 0
Facebook