Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սոցիալական պետության թշվառության ևս մեկ օրինակ». Արմենուհի Վարդանյան

11:36, ուրբաթ, 05 մայիսի, 2023 թ.
«Սոցիալական պետության թշվառության ևս մեկ օրինակ». Արմենուհի Վարդանյան

Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սոցիալական պետության թշվառության ևս մեկ օրինակ
     Քաղաքացին տառապում է քաղցկեղով, արդեն չորրորդ աստիճան... Շտապ վիրահատություն է անհրաժեշտ: Հաշմանդամության կարգ ստանալու համար դիմել են մարտի 7-ին, բժշկասոցիալական փորձաքննության քաղաքացին անցել է ամիս ու կես անց՝ անցած շաբաթ, իսկ պատասխանը չկա ու չկա... Դիմելուց հետո անցել է արդեն 2 ամիս....
     Զանգում ես 114՝ թեժ գիծ, սկսում են իրար պաս տալ, սրան զանգեք, նրան զանգեք, զանգում ես՝ չեն պատասխանում: Նույն կերպ գնդակի նման քաղաքացուն են այս ու այն կողմ շպրտում...
     Այս ընթացքում մարդիկ են մահանում... ԶՐՈ վերաբերմունք, ԶՐՈ օպերատիվություն, ԶՐՈշ սրտացավություն... Բյուրոկրատական թնջուկից ելք չկա:
     Ի դեպ, թեժ գծից հորանջելով փոխանցել են, թե հաջորդ շաբաթ զանգեք, կպատասխանենք՝ քաղաքացուն հաշմանդամության կարգ կտա՞ն, թե՞ ոչ... Հիմա բազայում ոչինչ չի երևում, բացի տարիքային կենսաթոշակից....
     Էս չե՞ք!
     Հերթով թեգեմ...
     Նիկոլ Փաշինյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ Ազգային ժողով»:

2825 | 0
Facebook