Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի քանի անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում». Պավել Սոցկի 

03:06, չորեքշաբթի, 03 մայիսի, 2023 թ.
«Մի քանի անսպասելի պատճառ, թե ինչու են մարդիկ գիշերը քրտնում». Պավել Սոցկի 

Բժիշկ Պավել Սոցկին տեղեկացնում է. «Չափահաս մարդու մաշկի մեջ գտնվում են 2-ից 5 մլն քրտնագեղձեր: Նրանք արտադրում են հեղուկ, որի մեջ առկա են աղեր, սպիտակուցներ, խոլեստերին, ամինաթթուներ և ազոտային նյութեր:
     Օրվա ընթացքում սենյակային ջերմաստիճանի դեպքում մարդու մոտ արտադրվում է 400-600 մլ քրտինք, ինչն անհրաժեշտ է մաշկի խոնավացման և մարմնի հովացման համար։ Քրտնագեղձերի աշխատանքը կարգավորում է ավտոնոմ նյարդային համակարգը և նրա կենսաբանորեն ակտիվ նյութերը։
     Եթե մարդը քնում է տաք սենյակում կամ քնելուց առաջ օգտագործում է կծու սնունդ, սովորաբար գիշերն ունենում է առատ քրտնարտադրություն, որն իրենից վտանգ չի ներկայացնում, և բժշկի օգնության անհրաժեշտություն այս դեպքում չկա: Սակայն, երբեմն գիշերային առատ քրտնարտադրությունը կապված է այնպիսի պատճառների հետ, որոնց դեպքում անհրաժեշտ են հատուկ հետազոտություններ և բուժում։
     Դաշտանադադար Կանանց մոտ 45-50 տարեկանից սկսած նվազում է ձվարանների ֆունկցիան. դրանք սկսում են արտադրել ավելի քիչ էստրոգեններ։ Հիպոֆիզը փորձում է խթանել սեռական գեղձերը և նպաստել ֆոլիկուլոխթանիչ և լյուտենիզացնող հորմոնների արտադրմանը։ Վերջինս ակտիվորեն սինթեզվում է երեկոյան և կարող է արագ բարձրացնել մարմնի ջերմաստիճանը։ Հետևաբար, կինը կարող է շոգել և առատ քրտնել։
     Ի՞նչ անել
     Երբ հայտնվում են դաշտանադադարի նախանշանները, դիմեք գինեկոլոգի: Բժիշկը կանցկացնի հետազոտություն և կնշանակի փոխարինող հորմոնային թերապիա: Վնասակար սովորություններ Ծխախոտը պարունակում է նիկոտին, որը խթանում է քրտնագեղձերի աշխատանքը: Մարդիկ, ովքեր շատ են ծխում, սովորաբար գիշերն ունենում են առատ քրտնարտադրություն։ Ալկոհոլի չարաշահման դեպքում նույնպես առաջանում է քրտնարտադրություն, քանի որ մարդու մոտ խախտվում է օրգանիզմի ջերմակարգավորումը և այն հորմոնների արտադրությունը, որոնք ազդում են քրտնագեղձերի գործառույթի վրա: Ի՞նչ անել Եթե գիշեային քրտնարտադրությունը դառնում է մշտական, ապա հրաժարվեք ծխախոտից կամ գոնե մի ծխեք քնելուց առաջ»։

Աղբյուրը` Պավել Սոցկի
7746 | 1
Facebook