Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Սինգապուրում տղամարդուն կախել են՝ «կանեփի մաքսանենգությանը մասնակցություն ունենալու համար»

21:54, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ.
Սինգապուրում տղամարդուն կախել են՝ «կանեփի մաքսանենգությանը մասնակցություն ունենալու համար»

Սինգապուրում վեցամսյա ընդմիջումից հետո վերսկսվել են մահապատիժները. չորեքշաբթի առավոտյան հայտնի է դարձել 46-ամյա Թանգարաջու Սուպպիային կախաղան հանելու մասին, որին դատարանը մեղավոր է ճանաչել 1 կիլոգրամ կանեփ վաճառելու համար։
     Մեղադրական դատավճիռը կայացվել է դեռ 2018 թվականին, այնուհետև դատարանը որոշել է, որ նրա հեռախոսահամարն է օգտագործվել թմրամիջոցների վաճառքը համակարգելու համար։ Դատապարտյալի ընտանիքը և իրավապաշտպանները կոչ են արել երկրի նախագահ Հալիմա Յակոբին չեղարկել մահապատիժը։
     Երկուշաբթի օրը ներկայացված մահապատիժը հետաձգելու պահանջը մերժվել է առանց լսումների:
     ՄԱԿ-ը դատապարտել է պատժի կատարումը և կոչ է արել հանրապետության իշխանություններին նման արարքների համար մահապատժի «պաշտոնական մորատորիում» մտցնել։

«Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար մահապատժի կիրառումը հակասում է միջազգային նորմերին և չափանիշներին: Այն երկրները, որոնք դեռ չեն վերացրել մահապատիժը, կարող են այն կիրառել միայն ծայրահեղ ծանր հանցագործությունների դեպքում»,- ասել է
     Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին:
     Անցյալ տարի Սինգապուրը, որը շատ ավելի խիստ օրենքներ ունի, քան տարածաշրջանի մյուս երկրները, մահապատժի է ենթարկել 11 մարդու, ովքեր ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

8571 | 0
Facebook