Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստուգե՞լ եք՝ էդ պատվաստվածները հետո երեխա ունեցե՞լ են». Նազարյանը՝ Ավանեսյանին

11:48, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ.
«Ստուգե՞լ եք՝ էդ պատվաստվածները հետո երեխա ունեցե՞լ են». Նազարյանը՝ Ավանեսյանին

«Գիտնականերին հրավիրե՞լ եք ուսումնասիրելու, թե այդ պատվաստանյութերն իրո՞ք մարդկանց օգուտ տվեցին, թե ուղղակի մենք ԱՀԿ շտամպները վերցնում ենք, կարդում՝ օգուտ տվեց, օգուտ չտվեց...: Էդ մարդկանց առողջության վիճակը ստուգե՞լ եք, ո՞նց ենք իրենք, էդ պատվաստվածները հետո երեխա ունեցե՞լ են, թե՞ չեն ունեցել»,- ԱԺ-ում կառավարության ծրագրի 2022-ի արդյունքների քննարկման ժամանակ՝ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Ես խնդրում եմ ասեք՝ որքա՞ն գումար եք հատկացրել, և հիմա որքա՞ն գումար եք հատկացնում ուսումնասիրելու՝ թե պատվաստված մարդիկ ոնց են»,- կրկնեց հարցը Նազարյանը՝ դժգոհելով. «Հենց որ հարցնում ես ամենակարևորի մասին՝ աղմուկ է բարձրանում»:

2940 | 1
Facebook