Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նվազել են մինչև 1 և մինչև 5 տարեկան երեխաների մահվան ցուցանիշները, մայրական մահացության ցուցանիշը՝ ևս

11:30, չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ.
Նվազել են մինչև 1 և մինչև 5 տարեկան երեխաների մահվան ցուցանիշները, մայրական մահացության ցուցանիշը՝ ևս

«Մինչև 1 տարեկան երեխաների մահվան ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,2 պրոմիլային կետով, իսկ մինչև 5 տարեկան երեխաներինը՝ 0,6 պրոմիլային կետով: Սա ցույց է տալիս, որ մեր կառավարության կողմից որդեգրած մինչև 18 տարեկան երեխաների պետական հոգածության ծրագիրն արդեն իսկ իր արդյունքները ցույց է տալիս»,- ԱԺ-ում կառավարության ծրագրի 2022-ի արդյունքների քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մայրական մահացության ցուցանիշը ևս նվազում է տարեց տարի. 2021թ. ցավոք սրտի քովիդով պայմանավորված՝ մենք ունենիք աճ, որովհետև այդ դելտա շտամը բավական ակտիվ էր հենց հղիների նկատմամբ, բայց մենք կարողացել ենք վերադառնալ մինչքովիդյան մեր ցուցանիշներին և 2022 թվականին գրանցվել է 8 մահ»,- ներկայացրեց Ավանեսյանը:

1092 | 0
Facebook