Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ովքեր իրավունք չունեն զենք ձեռք բերել, կրել և օգտագործել. ԱՆ-ը՝ փոփոխությունների մասին

20:48, ուրբաթ, 14 ապրիլի, 2023 թ.
Ովքեր իրավունք չունեն զենք ձեռք բերել, կրել և օգտագործել. ԱՆ-ը՝ փոփոխությունների մասին

ՀՀ ԱՆ-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը:
     Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`
     1. հոգեկան խանգարումների տեսակներ
     2. նյարդային համակարգի հիվանդություններ
     3. վնասվածքների հետևանքներ
     4. վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,
     5. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
     6. զարգացման արատներ
     7. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ»:

Ովքեր իրավունք չունեն զենք ձեռք բերել, կրել և օգտագործել. ԱՆ-ը՝ փոփոխությունների մասին
Ովքեր իրավունք չունեն զենք ձեռք բերել, կրել և օգտագործել. ԱՆ-ը՝ փոփոխությունների մասին

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
3331 | 0
Facebook