Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է

20:24, չորեքշաբթի, 29 մարտի, 2023 թ.
Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո (մարտի 13, 2023թ.) ավելացել է ևս 35-ով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այսպիսով, մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է:
     85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
     Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների մասին հաջորդիվ կտեղեկացնի` ելնելով համաճարակաբանական իրավիճակից»,- ասվում է հաղորդագրությունում։

2640 | 0
Facebook