Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գաղտնալսող սարք դնող աղջկան ու նրա մորը Բագրատ Սրբազանն օգնել է բազմիցս

22:36, կիրակի, 26 մայիսի, 2024 թ.
Գաղտնալսող սարք դնող աղջկան ու նրա մորը Բագրատ Սրբազանն օգնել է բազմիցս

Պարզվում է` Էլեն Աղասյանն, ով ցանկացել է հյուրանոցի սենյակի առաստաղը ծակելու միջոցով գաղտնալսող սարք դնել Բագրատ Սրբազանին գաղտնալսելու համար, Տավուշի մարզի Չինարի գյուղից է, գրում է «Հրապարակ»-ը: Էլեն Աղասյանը Հեղինե Աղասյանն է` Չինարիի դպրոցի պատմության ուսուցչուհի Հրածին Ապերյանի և Սերոժ Աղասյանի դուստրը: Հեղինեն Երևանում Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՊՆ-ում, այնուհետև մտել է ԱԱԾ:

Նրան ճանաչողներն ասում են, որ նա վերջին տարիներին դարձել է ֆինանսապես ինքնաբավ, ապրում է բավականին բարեկեցիկ կյանքով, սիրում է շրջագայել: Ամենազարմանալին այն է, որ Բագրատ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս, երբ Հեղինեի մայրը բուժվում էր քաղցկեղից: Հովանավորել է նաև Հեղինեին` ուսման վարձավճարի հարցում: Չինարեցիների համար նրա` «ժուչոկ» տեղադրելու մասին լուրը ցնցող ու անսպասելի է եղել:

15093 | 1
Facebook