Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հաղթողի թիկնոցը կարողացան խլել մեր ուսերից և խաղաղություն պարտադրել». Գագիկ Գինոսյան

00:00, երեքշաբթի, 14 մարտի, 2023 թ.
«Հաղթողի թիկնոցը կարողացան խլել մեր ուսերից և խաղաղություն պարտադրել». Գագիկ Գինոսյան

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը գրել է. «Զենքերը փոխվեցին, մարտավարությունը փոխվեց, մարտահրավերները փոխվեցին, բայց Հայոց իշխանությունը չփոխվեց...
     Իսկ ավելի ճիշտ փոխվեց, ավաղ դեպի վատը, դեպի ընկեցիկը, պարտվողականը,...Անհայրենիքը...
     Այն ժամանակ առանց կոկորդ խնայելու գոռում էի, սթափության կոչ հղում, որ պատերազմը հաղթեցինք, բայց խաղաղությունը պարտվում ենք...
     Ձայն բարբառո հանապատի...
     Շատ բան փոխվեց մեր երկրում, բայց ամենակարևորը որ կարողացան անել, փորձեցին հաղթողի թիկնոցը խլել մեր ուսերից, և խաղաղություն պարտադրել, քարոզել մեր եղբորը սպանող, այլևս մեր որդուն սպանող, մեր Հայրենիքը ցեղասպանող բաշիբոզուկի հետ...
     Մենք պարտվեցինք, քանզի դավվեցինք, դավվեցինք մեր իսկ իշխանության կողմից, մեր ... մեր արդյո՞ք:
     Ոտքի, ոտքի և
     Ի զեն...
     Եվ սպառազինվենք նախ ազգային ոգով, և ինքնությամբ, և ապա նոր....
     Զենքն անհրաժեշտ է, բայց արի բազուկներում...
     Ոտքի հաղթական իմ ԱԶԳ...
     Ոտքի, և գոտեպնդվիր, և վանիր Քո իշխանությունից ՑՌԱՆ Վերգոներին, և կամքդ լարի ու պահանջիր Քո Ձենով Օհանից Քո ՀՈՐ Թուր Կեծակին ու Քուռկիկ Ջալալին, և Թամքը Սադաֆին, և...
     Խաչ Պատերազմին...
     Այսուհետ մեր Խաչը պատերազմն է, մեզ ինքնամաքրող, ինքնաճանաչող, մեր տկարությունը հաղթող պատերազմը:
     Ել Ազգ իմ,
     Ել ու օրհասակռվի պատրաստվիր...
     Մահեն ավելի զորավոր Ազգային արժանապատվությունն է, և անմահ է Հայու ոգին....Ել ու տուր ապացույցը նախ ինքդ Քեզ, Քո անպարտելիության, և ապա աշխարհին, աշխարհի վայ տերերին տուր ապացույցը մեզ աշխարհի քարտեզից ջնջելու իրենց պատրանքների սին լինելն ու իրենց ճղճիմ ծրագրերի թիթեռակյանք ու գարշահոտ լինելը...
     Ել, Ազնվական Ազգ իմ, ել ու տուր ապացույցն աշխարհին, որ եթե ազնիվ չէ իրենց հոգու մետաղն, ապա, վաղ թե ուշ, իրենցից հոգու մաղձից ծնված ժանգը հենց իրեն ծնող մետաղն է խժռելու...
     Իսկ այն, ինչ ազնիվ է, ու Քո հոգու ազնիվ մետաղը ժամանակի փորձությանը չի ենթարկվելու...
     Ժամանակներն ու իրենց ժանգոտած յաթաղանն այլևս բութ է ու անզոր մեր անմահ հոգու դեմ...
     Հայոց ռազմի մարգարեն ասում էր.
     Հնարավոր չէ մարել այն, ինչն էությամբ անմարելի է.
     Հայու ոգին:
     Կրակ, ոգի, ինքնություն, ազնվականություն, կամք ու կռիվ...
     Կռիվ է տենչում Հայու ոգին, վրեժի կռիվ, ինքնամաքրման կռիվ, Հայրենատեր կռիվ...
     Ի Զեն... Ազգ Հայոց»:

Աղբյուրը` Գագիկ Գինոսյան
3049 | 2
Facebook