Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միշել Օբաման՝ ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու. #FoxNews

13:24, երեքշաբթի, 07 մարտի, 2023 թ.
Միշել Օբաման՝ ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու. #FoxNews

Դեմոկրատները կարող են ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրել Միշել Օբամայի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News ՀԸ-ը՝ մեջբերելով Սպիտակ տան նախկին ներկայացուցիչ Դուգլաս Մաքքիննոնի խոսքերը:

Fox News-ը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ Միշել Օբաման բազմիցս հերքել է առաջադրվելու մասին լուրերը, Դեմոկրատների կուսակցությունը քանիցս հնչեցրել է նրա անունը՝ որպես հավանական թեկնածուի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դեռևս չի որոշել՝ կառաջադրի՞ իր թեկնածությունը ԱՄՆ 2024թ. նախագահական ընտրություններին, թե՞ ոչ:

6425 | 0
Facebook