Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բլոկադայի ամենավտանգավոր հետևանքը»․ Հակոբ Հակոբյան

00:00, երեքշաբթի, 24 հունվարի, 2023 թ.
«Բլոկադայի ամենավտանգավոր հետևանքը»․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Բլոկադայի ամենավտանգավոր հետևանքը երկրում ապակայունացում ստեղծելն է՝ սա է թշնամու գլխավոր նպատակը: Միամտություն է կարծել, թե նրանք ուզում են մեզ սովամահ անել: Թշնամին ցանկանում է, որ մենք շրջափակումից, կենցաղային դժվարություններից դժգոհենք, դառնանք անկառավարելի, սկսենք մեր մեջ թշնամիներ և դավաճաններ փնտրել: Բրինձը լավը չի, ձեթը քիչ է, ..., էս մեկը թալանչի է, էն մեկը պոպուլիստ է... Ժողովուրդ, զգոն լինենք: Ակամա չդառնանք թշնամու ձեռքին գործիք: Երևի այս օրերին մեր փրկությունը մեր սթափ մտածելու մեջ է»:

Աղբյուրը` Հակոբ Հակոբյան
3327 | 0
Facebook