Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա կործանման ճանապարհն է, ու մենք այդ ճանապարհով պետք է չգնանք»․ Դ․ Սանասարյան

23:48, ուրբաթ, 20 հունվարի, 2023 թ.
«Սա կործանման ճանապարհն է, ու մենք այդ ճանապարհով պետք է չգնանք»․ Դ․ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը. «Երևի պետք է մարդ չլինես, որ չհասկանաս, թե ինչ անասելի ցավ է տղաների հետ տեղի ունեցածը։
     Ի՞նչ կարող ենք անել սգալուց ու ցավ զգալուց զատ։ Տղաներին հետ չենք բերելու, կորուստն անդառնալի է, բայց մինչև ե՞րբ ենք պատրաստ հաշվել մեր կորուստները, ողբալ, վշտակցել, իրար հանդեպ ատելությամբ լցվել։ Սա կործանման ճանապարհն է, ու մենք այդ ճանապարհով պետք է չգնանք։
     Մեր թիվ մեկ խնդիրը թշնամին չի, թշնամին միջոց է հզորանալու, զարգանալու պատճառ, այո նաև խոչընդոտ, (կարող եք տարբեր կերպ անվանարկել), բայց մեր խնդիրն այլ է. քանի դեռ շարունակում ենք իրար ատել, իրար կոկորդ կտրել, իրար նկատմամբ թշնամանք տարածել, դրանից մենք թուլանալու, իսկ մեր թշնամիներն ուժեղանալու են։
     Տղաների ամանորյա նկարը հաճախ է պատկերվում աչքերիս, և մի տասն անգամ կարդացել եմ Արամի Ամանորից առաջ արած գրառումը։ Մեջբերում եմ ամենակարևորը՝ վերջաբանը.
     «...Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրվա ու վաղվա փոխարեն։ Օգնենք իրար հաղթահարել հոգին ավերող գիշերները, միասին լինենք, ապրենք միասին...»
     Հ.Գ. ելքեր ու լուծումներ կան, շարժվել է պետք»։

5780 | 1
Facebook