Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԵՄ առաքելությունը չի ապահովագրում մեզ պատերազմից կամ նոր էսկալացիաներից». Տաթևիկ Հայրապետյան

00:30, չորեքշաբթի, 18 հունվարի, 2023 թ.
«ԵՄ առաքելությունը չի ապահովագրում մեզ պատերազմից կամ նոր էսկալացիաներից». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Լավ է, որ ԵՄ-ն շարունակում է իր դիտորդական առաքելությունը ՀՀ-ում և այդ նպատակով ավելի երկարաժամկետ առաքելություն է ուղարկում: Բայց փաստենք, դա ընդամենը քաղաքացիական առաքելություն է և չի ապահովագրում մեզ պատերազմից կամ նոր էսկալացիաներից: Դա լրացուցիչ զսպիչ գործոն է, ինչը բնավ չի նշանակում, որ դրա առկայության պայմաններում անգամ Ալիևը չի կարող գնալ նոր բախման: Ալիևը կգնա բախման, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը դա թույլ տա, ինչպես եղավ 2020թ. պատերազմի ժամանակ:

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և դա չի թաքցնում: Նիկոլ Փաշինյանը թող հասկանա, որ եթե Ադրբեջանը գնա հերթական ագրեսիայի, նա իրավունք չունի գա ԱԺ ամբիոնի մոտ ու հայտարարի, որ չհասցրեց զենք ձեռքբերել կամ մտածում էր, որ ԵՄ առաքելությունը դա կզսպի: Ինչպես դա անում էր նաև անցած տարվա սեպտեմբերին: Այդ հայտնի մանիպուլատիվ «տրյուկները» չեն անցնելու: Պետք է պատրաստվել պատերազմի՝ դա զսպելու համար:

Եթե ուզում ենք երկարաժամկետ առումով զսպել Բաքվին, պետք է կառուցենք մարտունակ, ժամանակակից բանակ ու դիմադրողականություն ունեցող ուժեղ հանրություն: Մնացածը օժանդակող գործոններ են, բայց մեր պետությունը պաշտպանողը միմիայն մենք ենք, մեր փոխարեն դա ոչ ոք չի անելու»:

2550 | 0
Facebook