Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայերս շատ ավելի ուժեղ ենք, քան դա կարող է թվալ կամ ներկայացվել». Տարոն Սիմոնյան

00:36, չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ.
«Հայերս շատ ավելի ուժեղ ենք, քան դա կարող է թվալ կամ ներկայացվել». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Եկա՝ ասեմ, որ հայերս շատ ավելի ուժեղ ենք, քան դա կարող է թվալ կամ ներկայացվել։
     Իսկ ընթացիկ քամիների գիտակցված տկարամտության, անբարո փոքրոգիության, բոլորից նեղացկոտության, պոռոտախոս անգործության ու հուզական անչափահասության կպչուն քարոզները հերթական մարտահրավերներն են, որոնց հաղթահարումից հետո ոչ միայն թշնամիներն են տեսնելու մեր իրական ուժը, այլ նաև մենք՝ ինքներս։
     Բայց այս անգամ չենք մսխելու այդ ուժը, ինչպես որ հիմնականում արել ենք մի քանի հազար տարվա ընթացքում։
     Ուստի ... չենք դադարում կրկնել, որ նա է արժանի կյանքի ու ազատության, ով ամեն օր դրանց համար պատրաստ է նետվել մարտի»։

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
3801 | 0
Facebook