Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սատկած ձուկն էժանով գնում, փողոցներում վաճառում են». Սամսոն Գրիգորյան

00:12, չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ.
«Սատկած ձուկն էժանով գնում, փողոցներում վաճառում են». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ձկնաբուծության ոլորտը մեղմ ասած փուռն է գնում։
     Համատարած ձկների անկում է, տոննաներով սատկում են, որոշ տնտեսվարողների մոտ տասնյակ տոննաներով։
     Երբ ՏՏ ոլորտը 10-20 տոկոս կորցրեց իր ոչ այնքան փոքր եկամուտից, ազգովի ոտքի կանգնեցինք, պետությունը խառնվեց իրար։
     Հիմա ձկնաբույծների լոբբինգն այդքան հարուստ և հզոր չէ, տեսնես Էկոնոմիկայի, Բնապահպանության նախարություներն ու ՍԱՏՄ-ն գործողություններ ձեռնարկու՞մ են՝ տնտեսվարողներին փոխհատուցում, հիվանդության բացահայտում, քաղաքացիներին զգուշացում։
     Անկումը այս պահին շարունակվում է, տնտեսվարողները դեռ պատճառների և կանխարգելիչ գործողությունների մասին չգիտեն։ Չգիտենք նաև, թե այդ հիվանդությունը որքանով է վտանգավոր մարդու համար։
     Քաղաքացիներին.
     Որոշ անձեր սատակած ձուկը էժանով գնում և փողոցներում վաճառում են, իմ չնչին գիտելիքներով՝ գոնե նախնական զգուշացեք առանց խռիկներ ձուկ գնելուց, ախտահարված ձկների խռիկները սպիտակ են լինում, կամ ընդհանրապես հեռացվում են։
     Հուսով եմ իշխանությունն ավելի մանրամասն և մասնագիտական իրազեկում կկազմակերպի»:

7152 | 0
Facebook