Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Առնանդամի երկարության հաշվարկում Հայաստանը ետնապահ է

02:26, չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2012 թ.
Առնանդամի երկարության հաշվարկում Հայաստանը ետնապահ է

Իսրայելական Personality and Individual Differences ամսագիրը հրապարակել է պրոֆեսոր Ռիչարդ Լինի` աշխարհի 113 երկրներում անցկացված հետազոտություններն առնանդամների չափի վերաբերյալ: Ուսումնասիրությունների արդյունքի համաձայն` էրեկցիայի ժամանակ աշխարհի ամենամեծ առնանդամն ունեն Կոնգոյի տղամարդիկ: Մասնավորապես, այս երկրի տղամարդկանց սեռական օրգանների միջին երկարությունը 18.03 սմ է: Երկրորդ հորիզոնականում Էկվադորն է` 17.8 սմ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Գանան` 17.3 սմ: Եվրոպայում ամենամեծ առնանդամն ունեն իսլանդացի տղամարդիկ` 16.5, ամենակարճը ռումինացիներինն է` 12.7 սմ: Նշենք, որ իտալացիների առնանդամի միջին երկարությունը` 15.74 սմ է, գերմանացիներինը` 14.48, իսկ հույներինը` 14.73 սմ: Նախկին ԽՍՀՄ երկրների կտրվածքով ամենամեծ առնանդամն ունեն վրացիները` 16 սմ, իսկ Հայաստանը Ռուսաստանի հետ ետնապահների շարքում է: Մասնավորապես, հայերի առնանդամի միջին երկարությունը` 13.22, իսկ ռուսներինը 13.3 սմ է: Ադրբեջանցիների առնանդամը 13.72 սմ է, թուրքերինը` 14.11, իրանցիներինը` 14.55:

Առնանդամների երկարության դասակարգման աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:

75773 | 31
Facebook