Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆրանսիայի հրապարակում ոստիկանների աչքի առաջ քշել են վրանի վրա, որտեղ մարդիկ են եղել». Աննա Մկրտչյան

10:24, երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
«Ֆրանսիայի հրապարակում ոստիկանների աչքի առաջ քշել են վրանի վրա, որտեղ մարդիկ են եղել». Աննա Մկրտչյան

«Այսօր՝ լուսադեմին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ֆրանսիայի հրապարակում»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը: «Ինչ-որ մեկը անարգել, ոստիկանների աչքի առաջ կարողացավ ճեղքել բազմաթիվ ոստիկանների և կարմիր բերետավորների շղթան ու քշել վրանի վրա, որի մեջ քաղաքացիներ կային: Որևէ հնարավորություն չկար հասկանալու, թե ինչ վնաս կարող էր հասցվել քաղաքացիներին»,- նշել է նա:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վրանների ուղղությամբ վարած մեքենայի վարորդն ու երկու ուղևոր բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

4815 | 0
Facebook