Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեյցարիան սառեցրել է ադրբեջանցի միլիարդատեր Ֆարխադ Ախմեդովի հաշիվները

01:30, հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Շվեյցարիան սառեցրել է ադրբեջանցի միլիարդատեր Ֆարխադ Ախմեդովի հաշիվները

Շվեյցարիան նոր պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի դեմ՝ համաձայն ապրիլի 8-ին Եվրոմիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանած 5-րդ փաթեթի։ Շվեյցարիայի կողմից ձեռնարկված միջոցները համահունչ են ԵՄ պատժամիջոցների փաթեթին՝ բացառությամբ տրանսպորտի արգելքների։ Ապրիլի 27-ից ուժի մեջ մտած պատժամիջոցների ամբողջական ցանկը հրապարակված է White & Case միջազգային իրավաբանական ընկերության կայքում։ Պատժամիջոցները սառեցնում են մոտ 200 ռուսաստանցիների՝ Շվեյցարիայում գտնվող բանկային հաշիվներն ու այլ ակտիվները, այդ թվում՝ ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր Ֆարխադ Ախմեդովի և օլիգարխ Օլեգ Դերիպասկայի, ինչպես նաև նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքի անդամների բազմաթիվ ռուս պաշտոնյաների:

Շվեյցարիան նաև ցուցակում ընդգրկել է 18 կազմակերպություն, այդ թվում՝4 ռուսական բանկ։ Դրանք են՝ ՎՏԲ-ն, «Սովկոմբանկը», «Նովիկոմբանկը» և «Օտկրիտիե բանկը», ինչպես նաև տարբեր ընկերություններ, որոնք գործում են պաշտպանական, էլեկտրոնիկայի, նավաշինության և տրանսպորտի ոլորտներում։

6561 | 0
Facebook