Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հանրայինը դատապարտում է Սոս Ջանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցած հետապնդումը

00:54, հինգշաբթի, 05 մայիսի, 2022 թ.
Հանրայինը դատապարտում է Սոս Ջանիբեկյանի նկատմամբ տեղի ունեցած հետապնդումը

Հանրային հեռուստաընկերությունը խոր մտահոգություն է հայտնում Առաջին ալիքի հաղորդավար, դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ կիրառված բռնության փորձի առնչությամբ և հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը:

Այս մասին ասված է հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում:

«Սոս Ջանիբեկյանը վերջին մեկ տարում վարում է Հանրային հեռուստաընկերության «100 տուն Արցախում» ծրագիրը, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին:

Համայն հայության ջանքերով նոր բնակավայրի կառուցման ողջ ընթացքը հանրությանը ներկայացնելու համար Սոս Ջանիբեկյանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Արցախում, ներկայացնում արցախցիների հոգսերն ու առօրյան։

Դատապարտում ենք Ջանիբեկյանի նկատմամբ այսպիսի հետապնդումը և հույս հայտնում, որ սթափ քաղաքացիները զգոնություն կցուցաբերեն և կկանխեն բռնության կիրառումը որևէ մեկի հանդեպ: Դեպքի առնչությամբ հրավիրում ենք նաև պատկան մարմինների ուշադրությունը»:

6553 | 0
Facebook