Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանին թույլ չեն տվել մասնակցել Չինաստանի սննդի ամենամեծ ցուցահանդեսին

20:48, չորեքշաբթի, 23 մարտի, 2022 թ.
Ռուսաստանին թույլ չեն տվել մասնակցել Չինաստանի սննդի ամենամեծ ցուցահանդեսին

Ռուսական ընկերություններն սկսել են մերժումներ ստանալ Չինաստանի սննդի և հյուրընկալության ոլորտի խոշորագույն SIAL China ցուցահանդեսի մասնակից դառնալու իրենց դիմումներից, որը կանցկացվի 2022 թվականի մայիսի 18-20-ը Շանհայում, հայտնում է РБК-ն։

Ռուս արտահանողները չեն կարողանա մասնակցել SIAL China 2022-ին, RBC-ին հաստատել է Global Food Engineering-ի գործադիր տնօրեն Սերգեյ Կուրոպկինը։ Նա հիշեցրեց, որ ցուցահանդեսը չինական չէ, SIAL-ի կազմակերպիչը Comexposium ֆրանսիական ցուցահանդեսային հոլդինգն է, որի պաշտոնական լիազոր ներկայացուցիչը Ռուսաստանում «Global Food Engineering»-ն է:

Ռուսական արտահանման կենտրոնը նույնպես մասնակցության հայտի մերժում է ստացել՝ գործող պատժամիջոցների և դրանց հետ կապված ռիսկերի պատճառով: Կազմակերպիչները հստակեցնում են, որ դիմումը կարող է հետաձգվել մինչև 2023 թվականը՝ «քաղաքական իրավիճակի կարգավորման պայմանով»։

SIAL-ը սննդի և հյուրընկալության արդյունաբերության ամենամեծ միջազգային առևտրային տոնավաճառն է: Ապրանքանիշի կազմակերպիչն ու սեփականատերը ֆրանսիական Comexposium ընկերությունն է։

6256 | 0
Facebook