Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլին մի՛ թերագնահատեք. մուզմուզ առաջ է տանում իրեն հանձնարարված բոլոր պլանները». Մարգարիտ Եսայան

00:24, կիրակի, 10 հոկտեմբերի, 2021 թ.
«Նիկոլին մի՛ թերագնահատեք. մուզմուզ առաջ է տանում իրեն հանձնարարված բոլոր պլանները». Մարգարիտ Եսայան

Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեք տարի անցավ և՞․․․երանի ես սխալ լինեի․․
     Արդեն մոտ տասն օր մեր երկրում կատարվող իրադարձություններին հեռվից եմ հետևում, կարելի է ասել՝ կողքից: Ժողովուրդ ջան, պիտի ասեմ, շատախոսության ռեկորդներ են սահմանվում սոցցանցերում, բոլորը խոսում են, իրենց կարծիքով խելոք բաներ են ասում, քննադատում, դատապարտում, ծաղրում, սպառնում, և այս իրավիճակը անչափ ձեռնտու է օրվա իշխանությանը: Նիկոլին մի թերագնահատեք, ինքը մուզմուզ առաջ է տանում իրեն հանձնարարված բոլոր պլանները, նա իր առջև դրված գործը մզմզալով իրականություն է դարձնում: Եվ մինչ դուք (մենք) խոսում ենք, միակ զենք ունենալով խոսքը, նա ավիրելով առաջ է գնում: Մարդիկ, ժողովուրդ, խելոքներ և տաղանդավորներ, սթափվեք, ցավոք, խոսքի արժեքը էս պահին զրոյական է, այլ գործիքակազմ է հարկավոր: Մի օր կարթնանք և կտեսնենք՝ բանը բանից անցել է: Արցախ-Հայաստան դաշտում արշալույսները խաղաղ չեն և դա ծրագրի հիմնական տողն է... Եթե մեր երկրում կան սթափ ուժեր, քաղաքական ուժեր, պիտի արթնանան, երկար ձգել և սպասել, որ Նիկոլի վարկանիշը զրոյացվելու է, մեծ շռայլություն կլինի: Այո այն կտրուկ անկումներ է գրանցում և շատ արագ, բայց, չստացվի, որ զրոյական կետին հասնելու ճանապարհին հասցնի անել իր սև գործը և ավարտին հասցնի սարսափելին»:

4036 | 0
Facebook