Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այստեղ էլ եք խաբում ժողովրդին, զբաղվում շառլատանությամբ»․ Լյովա Եղիազարյան

00:30, շաբաթ, 09 հոկտեմբերի, 2021 թ.
«Այստեղ էլ եք խաբում ժողովրդին, զբաղվում շառլատանությամբ»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստան» դաշինքի նպատակների մեջ կա այն, որ ՀՀ ղեկին պետք է լինի նոր իշխանություն»,- հայտարարում են «Հայաստան» դաշինքի պատգամավորները։
     Այստեղ էլ եք կեղծում, սուտ խոսում, այստեղ էլ եք խաբում ժողովրդին, այստեղ ել եք զբաղվում շառլատանությամբ։
     Ի՞նչ նոր իշխանություն։ Ձեր գերխնդիրը Քոչարյանին իշխանության բերելն է և ձեր ու նրա հանցավոր իշխանության վերահաստատումը։
     Դուք խաբում եք նաև ձեզ ընտրողներին, ձեր համակիրներին՝ հասկանալով, որ իշխանության գալը ձեր համար անհաղթահարելի արգելք է։
     Լավ է, որ ձեր աջակիցները հասկացել են և հիմա անխնա քննադատում են ձեզ։ Դուք և ձեր առաջնորդը կորցրել եք ձեզ հավատացողներին, մաշվել եք մինչև քոք։
     Այս պայմաններում խոսել փողոցային պայքարի մասին, երբ ջախջախվել եք ընտրություններում, առնվազն տխմարություն է»։

4138 | 0
Facebook